Առողջապահության լրատու 2.2010
Վիբրացիոն հիվանդություն
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ (ՎՀ) հիվանդների գանգատներն են.
-
ձեռքերի մատների անսպասելի առաջացող սպիտակացումը (հաճախ` ձեռքերը սառը ջրով լվանալուց կամ օրգանիզմի ընդհանուր սառեցումից),
-
վերջույթների ձգող, կոտրատող գիշերային ցավերը (հաճախ` տհաճ թմրածության ձևով արտահայտվող պարեսթեզիաներով զուգորդված), ձեռքերի արտահայտված սառնություն,
-
ընդհանուր թուլությունը, գլխացավերը, գլխապտույտները, խախտված քունը, արտահայտված գերգրգռվածությունը, ստամոքսի շրջանում ցավերը:
Կլինիկական ընթացքը դասակարգվում է արտահայտվածության 3 աստիճանով.
-
աստիճան (սկզբնական): Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Օբյեկտիվ հետազոտությունը հայտնաբերում է ծայրային ֆալանգների զգայողության թեթև խանգառումներ, մազանոթների տոնուսի աննշան անկում:
-
աստիճան: Գանգատների քանակն ավելանում է: Ակրոանգիոսպազմների հաճախականությունն ու տևողությունն աճում է, ցավային արտահայտումներն ու պարեսթեզիաները, խոշոր անոթների ու մազանոթների տոնուսի փոփոխությունները կրում են կայուն բնույթ: Ի հայտ են գալիս վեգետատիվ դիսֆունկցիայի և ասթենիայի ախտանծանները: Ավելի արտայատված են դառնում վեգետատիվ-սենսորային պոլինեյրոպաթիայի ախտանշաններն ու հենաշարժողական ապարատի դիստրոֆիկ խանգառումները:
-
աստիճանը բնութագրվում է ուժեղ արտահայտված ախտանշաններով` անգիոսպազմների հաճախականությունն ու ուժը կտրուկ աճում են, նկատվում են զգայողության ծանր խանգարումներ, վիբրացիոն զգացողությունը կտրուկ նվազում է ընդհուպ մինչև վերանալը: Նկատվում են ԿՆՀ-ի մանրաօջախային ախտահարումների ախտանշաններ, դիէնցեֆալ կրիզներ, մկանների սնուցման խանգարումներ, անգիոդիստոնիկ կրիզներն ախտահարում են նաև սրտի և գլխուղեղի անոթները:
ՎՀ-ի ախտորոշումը կայացնելիս, բացի անամնեզը պարզելուց, անհրաժեշտ է անցկացնել հիվանդի կլինիկական և ֆիզիոլոգիական մանրակրկիտ հետազոտություն, ՎՀ-ի քողարկված ձևերի հայտնաբերելու և օրգանիզմի գործառույթային հնարավորությունները պարզելու նպատակով: Հիվանդին հետազոտելիս անհրաժեշտ է ուշադիր լինել նրա ձեռքերի մաշկի գունավորվածությանը, վերջույթների շարժունակությանը, վիբրացիոն և ցավային զգայողությանը, սիրտ-անոթային և մկանային համակարգերի վիճակին:
Անհրաժեշտ է անցկացնել ձեռքերի մաշկի «սառեցման» հետազոտություն, էլեկտրամիոտոնոմետրիա, էլեկտրա-պոլի- և մեխանասրտտագրում:
Վիբրացիոն հիվանդությունը անհրաժեշտ է տարանջատել ուրիշ, ոչպրոֆեսիոնալ հիվանդություններից` Ռեյնոյի հիվանդությունից, սիրինգոմիելիայից, վեգետատիվ պոլինեյրոպաթիայից, միոզիտից: Իր կլինիկական արտահայտումներով ՎՀ-ն հաճախ նման է այլ ծագման նեվրիտների և պլեքսիտների:
Բուժումը
ՎՀ-ի բուժումն անհրաժեշտ է սկսել վաղ շրջանից, կիրառելով ծագումնաբանական, պաթոգենետիկ և սիմպտոմատիկ բուժման սկզբունքները:
Ամենաարտահայտիչ արդյունքն ստացվում է խոլինոլիտիկ ազդեցությամբ դեղերի կիրառումից: Արտահայտված ցավային համախտանիշի դեպքում խորհուրդ է տրվում զուգակցել կենտրոնական խոլինոլիտիկներ, անոթալայնիչ և գանգլիաարգելակող դեղամիջոցները:
Ֆիզիկական մեթոդներից արտահայտված արդյունք են տալիս նովոկայինի և բենզահեքսոնիումի էլեկտրաֆորեզը, րադոնային, թթվածնային և ազոթա-ջերմային լոգանքները, բուժական մարմնամարզությունը, ձեռքերի և պարանոցի մերսումը, օդային լոգանքները, հելիոթերապիան:
20.03.2011 Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
22.03.2011
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
21.03.2011
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
18.03.2011
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
17.03.2011
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
16.03.2011
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
16.03.2011
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
14.03.2011
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
14.03.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ